Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մարտ / 2021 : 12-36

Այն հայը, ով կգնա կեսդյույմանոցի գինետունը, պիտի իմանա, որ ֆինանսավորելու է Ադրբեջանի բանակը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջւմ գրել է․

«Այցելելով կես դյույմանոց 0-ի գինետունը, դուք ֆինանսավորելու եք Ադրբեջանի բանակը Երեկվանից հայ մարդը ցնցված է կեսդյույմանոց մի նիկոլականի՝ վերջապես Ալիևի դեմքին խաղաղություն տեսնելու բախտից։ Ես ո՛չ ցնցված եմ, ո՛չ էլ զարմացած։

Սա նիկոլականությունն է՝ իր ողջ այլասերվածությամբ։ Ընդամենը մի դիտարկում. այն հայը, ով կգնա կեսդյույմանոցի Սարյան փողոցի վրա գտնվող գինետունը, պիտի իմանա, որ ֆինանսավորելու է Ադրբեջանի բանակը։ Այն բանակը, որը խոշտանգում, ողջ-ողջ մորթում ու այրում է հայ զինվորին և քաղաքացիական անձանց։ Որոշումը ձերն է»։

Կարդացեք նաև առնչվող հրապարակումը՝

 Շուշան Պետրոսյանի արձագանքը Հոհաննես Ազոյանի՝ Ալիևի մասին արված մեկնաբանության վերաբերյալ

Դիտվել է 57531անգամ
Վերջին լուրեր