17 / Մարտ / 2021 : 14-45

10-ամյա Արմեն Պետրոսյանը փրկել է  Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը

Լուսանկարներում Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանն է, ով այս տարիքում առանձնացել է մարդասիրական բացառիկ որակներով և խիզախությամբ. նա փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը:

Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

«Դրսևորած վճռականության, անձնուրաց և անգնահատելի սխրանքի համար Արմենն այսօր իմ կողմից պարգևատրվել է պատվոգրով: Նրան «Քաջ սիրտ» համառուսական պետական-հասարակական նախաձեռնության շրջանակում շնորհվել է նաև խիզախության մեդալ և դիպլոմ»:

 

Դիտվել է 41275անգամ
Վերջին լուրեր