Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Ապրիլ / 2020 : 18-02

Ինչքան ծածուկ, հիմար, գավառամիտ, ագահ, էժան, կրթված բիճ կա՝ բոլորը ջրի երեսին են

«ՊՈՒՃՈՒՐ ՔԱՔԻԿՆԵՐԸ

Ինչքան ծածուկ,հիմար, գավառամիտ, ագահ, էժան, կրթված բիճ կա՝ բոլորը ջրի երեսին են։ Ցավալին նա է, որ սրանք լինելով քիչ՝ բոլոր ռեսուրսները իրենց ձեռքում են պահում։


Են քուչի փսլնքոտ լակոտի նման, դեռ մեծ ախպորն են դիմում, որ թաղում տփոց չուտեն՝ արած սխալների համար։ Չեն էլ հասկանում,որ մեծ ախպոր տանը հրդեհ է սկսվում, որովհետև ինքն էլ փսլնքոտ լակոտ ճանաչվեց՝ այն էլ համաշխարհային չափանիշներով։


Անկեղծ ՝ չեմ հասկանում, թե հույսներդ ինչի վրա եք դրել, ինչ եք իզուր ջուր պղտորում։
Գիտեմ ձեր ուզածը՝ ուզում եք թոշակի գնալ, հնարավորինս քիչ նյութական կորստով, ձեր կռիվը դրանում է։

Պարզ ասեք, պարզ խնդրեք, ասեք անկեղծ, ասեք ինչ եք ուզում և ինչքան, բայց ձեր նյութական կռվի տակ՝ հայրենիք, արդարություն, եկեղեցի, սրբություն, բանակ, պետականություն բառերը մի օգտագործեք, ամոթ է»։

 

Հրանտ Վարդանյան

Դիտվել է 6949անգամ
Վերջին լուրեր