Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մարտ / 2021 : 17-53

Հովհաննես Ազոյանը ադրբեջանական ԶԼՄ-ների ու սոցցանցերի «հերոսն» է դարձել (լուսանկար)

Երեկվանից ադրբեջանական սոցցանցերը և ԶԼՄ-երը մեծ ոգևորությամբ տարածում են դերասան Հովհաննես Ազոյանի հաճոյախոսությունը Ադրբեջանի նախագահին։ Այս մասին գրում է Մեդիապորտ տելեգրամ ալիքը։

Նրա մեկնաբանության պատճառով ադրբեջանցիները ծաղրում են, թե «պարտությունից հետո հայերը խելոքացել են», «վախենում են Երևանն էլ գրավենք, այդ պատճառով աղերսում են, որ նոր պատերազմ չլինի»։

 

Սրան զուգահեռ, սոցցանցի հայկական տիրությում հայհոյում են Ազոյանին՝ զոհերի արյունն ուրանալու, Բաքվի բանտերում մեր եղբայրներին տանջահար անողին գովաբանելու համար։

Հիշեցնենք, որ նա Մեհրիբան Ալիևայի էջում հրապարակված տեսանյութի մեկնաբանություններում գրել էր. «Ես վերջապես խաղաղություն եմ տեսնում Պարոն Ալիևի դեմքին։ Խաղաղություն աշխարհին։ Թող էլ երբեք պատերազմ չլինի»։

Դիտվել է 71336անգամ
Վերջին լուրեր