Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մարտ / 2021 : 18-03

«Վախեցիր վիժվածք. քո ժամն էլ է մոտենում»․ Տիգրան Վարդանյան

«Սույն մարդուն (ասում եմ մարդ, քանզի նույնիսկ «չստացվածներն» են Աստծո արարչության արդյունք), ով Ալիևի աչքերում վերջապես խաղաղություն է տեսել, զուտ մի քանի հարց ունեմ:

Տեսե՞լ ես այն ծնողների աչքերում բույն դրած վիշտը, ում երեխաները ննջում են Եռաբլուրում և Արցախի եղբայրական գերեզմանատանը...

Տեսե՞լ ես գերեվարության մեջ գտնվող մեր զինվորների ծնողների աչքերում «հիվանդություն» դարձած կարոտը...

Տեսե՞լ ես այն ծնողների անքուն աչքերը, ում երեխաները հաշմանդամ են դարձել, կորցնելով` ոտք, ձեռք, աչք...

Տեսե՞լ ես այն երեխաների արցունքոտ աչքերը, ովքեր իրենց հոր շիրմաքարին փաթաթվելով փորձում են իրենց հարազատի կարոտը առնեն...

Իսկ տեսե՞լ ես անտուն մնացած մեր հազարավոր հայրենակիցների աչքերը, որոնք գուժում են անօգնական և անտեր լինելու պատճառով:

Չես տեսե՞լ: Ավելի ճիշտ տեսել ես, բայց չնկատելու ես տվել, թքած ունենալով իրենց զգացողության և ապրումների վրա...

Վախեցիր վիժվածք. քո ժամն էլ է մոտենում...»։

Տիգրան Վարդանյանի էջից:

Դիտվել է 43750անգամ
Վերջին լուրեր