Վարդենիսում բժշկուհին կորոնավիրուսով վարակվելուց հետո օրեր շարունակ հիվանդ է ընդունել

«Եղավ այն, ինչի մասին բազմիցս զգուշացնում էի։
Վարդենիսի պոլիկլինիկայի բժշկուհին, որին չէին ապահովել անհատական պաշտպանիչ միջոցներով, կորոնավիրուսով վարակվելուց հետո օրեր շարունակ հիվանդ է ընդունել, տնային այցերի գնացել։ Էս մարդկանց էլ ոնց բացատրես, որ վարակակիր բժիշկը՝ հատկապես առաջնային օղակի, ամենավտանգավոր տարածողներից է, որովհետև նա վարակը տարածում է հիմնականում խրոնիկ հիվանդների և մեծահասակների շրջանում։
Մի կրկնեք Իտալիայի սխալները։ Թեստավորեք բուժաշխատողներին գոնե մի 10 օրը մեկ և հատկացրեք վերջապես նորմալ դիմակներ, ակնոցներ և արտահագուստ»։