Շուշիի Արամ Մանուկյան փողոցն այժմ կրում է Աթաթուրքի անունը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Շուշիի և ադրբեջանական օկուպացիայի տակ անցած հայկական բնակավայրերի փողոցները հերթով անվանափոխվում են։
Շուշիում Արամ Մանուկյանի անվան փողոցն արդեն Աթաթուրքի անունով է։ Օկուպացված բազմաթիվ բնակավայրերի փողոցներն այլևս կրում են Իլհամի պապա Հեյդար Ալիևի անունը։
Օնլայն քարտեզներից առաջինը Ադրբեջանի համար նման ծառայություն է մատուցել է Yandex Map-ը։
Yandex Map-ով Շուշիի և Արցախի թուրքին հանձնված բնակավայրերի փողոցները այլեւս թուրքի անունով են»։