18 / Մարտ / 2021 : 11-49

Ինչու՞ է պետք գարնանն ու ամռանը շատ բողկ օգտագործել 

Դիետոլոգներն ու բժիշկները խորհուրդ են տալիս գարնան և ամռան շրջանում շատ բողկ օգտագործել:  Կարմիր բողկն առավել սննդարար է համարվում գարնանն ու վաղ ամռանը։ Այն բավականին ցածր կալորիականություն ունի (մեկ բաժակ բողկը՝ 20-ից ավելի պակաս կալորիա):

Բողկն օգնում է մրսածությամբ ուղեկցվող հազի ժամանակ և ակտիվացնում է իմունային համակարգը։  Նրա մեջ առկա ֆիտոքիմիական միացությունները օժտված են հակաքաղցկեղային հատկություններով:  

Այն պարունակում է վիտամին C, կալիում և այլ օգտակար նյութեր:

Կալիումի պարունակությունը նպաստում է արյան ճնշման նվազեցմանը:

Քանի որ բողկը մեծ քանակությամբ մանրաթել է պարունակում, այն անփոխարինելի է դառնում դիաբետիկների և ստամոքսաղիքային բարդություններով տառապող մարդկանց համար: 

Դիտվել է 39444անգամ
Վերջին լուրեր