Արտահերթ ընտրությունների օրվա հետ կապված որոշումը կհրապարակվի այսօր կամ վաղը

Իշխանությունն առաջիկայում պատրաստվում է արտահերթ ընտրությունների գնալ, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
«Այսօր, վաղը, կարծում եմ, որոշումը կհրապարակվի օրվա հետ կապված», - ասաց նա։
Ռոմանոս Պետրոսյանը նշեց, թե ընդդիմության փողոցային պայքարը որևէ էական նշանակություն չունեցավ ու հանրության կողմից չողջունվեց։
«Մենք քաղաքական պրոցեսների բացառապես սահմանադրական ճանապարհով հանգուցալուծումը տեսնում ենք միայն արտահերթ ընտրությունների միջոցով», - ասաց նախարարը։