18 / Մարտ / 2021 : 12-38

Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակվելու մինչև 300 կրկնակի դրական թեստի արդյունք․ նախարար

Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակվելու մինչև 300 կրկնակի դրական թեստի արդյունք, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բայց գնահատական տալ՝ արդյոք դա կրկնավարակ է, թե դեռ վարակը մարդու օրգանիզմից դուրս չի եկել, ուսումնասիրություն ենք իրականացնում, երբ լինեն արդյունքները, անպայման կհրապարակենք», - ասաց նախարարը։

Նա նշեց, թե միջինը 90 օր պետք է անցած լինի առաջին թեստից, որպեսզի խոսք գնա կրկնավարակի մասին։

 

Դիտվել է 16242անգամ
Վերջին լուրեր