Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Մարտ / 2021 : 12-56

Նախարարը՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների և «Աստրազենեկա» պատվաստանյութի մասին

Պատվաստումներն արդեն իսկ սկսվել են, այս մասին այսօր մարտի 18-ին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք իրականացնում  ենք ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողների պատվաստումներ՝ դեռ փոքր քանակներով։ Կորոնավիրուս բուժող մի շարք կենտրոնների բուժաշխատողներ պատվաստվել են։ Այս պահին մեկ տիպի պատվաստանյութով է իրականացվում պատվաստում՝ «Սպուտնիկ-Վ»-ով»,-ասաց նա՝ նշելով նաև, թե այս պահի դրությամբ կորոնավիրուս ունեցող քաղաքացիների սպասարկում է 12 բուժկենտրոն, պարբերաբար ավելացվում է մահճակալների թիվը։

Անահիտ Ավանեսյանը նաեւ ավելացրեց, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել, մարդիկ պետք է շատ զգույշ լինեն՝ չվարակվելու համար:

«Համակարգը մոբիլիզացված է, հիվանդացության աճին զուգընթաց ավելացվում է նաեւ հասանելի մահճակալային ֆոնդը: Սակայն, պետք է հիշել, որ մահճակալային ֆոնդը «անվերջ ռեսուրս» չէ, եւ մարդիկ պետք է շատ զգույշ լինեն՝ չվարակվելու համար»,-հավելեց Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է «Աստրազենեկա» պատվաստանյութին և դիտարկմանը, որ ՀՀ-ն ևս պետք է ձեռք բերեր այդ պատվաստանյութից, սակայն  մի շարք երկրներում խնդիրներ են առաջացել, Ավանեսյանն արձագանքեց, որ այս պահին ՀՀ-ում չկա «Աստրազենեկա»։

««Աստրազենակայի» պատվաստումներն ամբողջ աշխարհում ընթանում են, որոշ երկրներում որոշ խմբաքանակներ կասեցվել են, ընթացքը ցույց կտա, հետևում ենք ուսումնասիրություններին»,-ասաց նա։

Դիտվել է 12932անգամ
Վերջին լուրեր