18 / Մարտ / 2021 : 14-52

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի մասին Բայդենի խոսքերը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «շատ վատ» է որակել Վլադիմիր Պուտինի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները:

«Կասեմ միայն, որ դա շատ վատ արտահայտություն է՝ արված ԱՄՆ նախագահի կողմից: Նա հաստատ չի ցանկանում բարելավել հարաբերությունները մեր երկրի հետ, և մենք կշարունակենք առաջնորդվել դրանով», – հավելել է Պեսկովը:

Պեսկովը  դժվարացել է ասել, թե արդյոք Պուտինը մտադիր է արձագանքել այդ խոսքերին:

«Չեմ կարող հստակ ասել»,-ասել է Պեսկովը: 

Առնչվող հրապարակումը

Բայդենը Պուտինին մարդասպան է համարում 

Դիտվել է 14803անգամ
Վերջին լուրեր