18 / Մարտ / 2021 : 16-07

Պուտինը պատասխանել է Բայդենին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի խոսքերի, առողջություն է մաղթել ԱՄՆ նախագահի, փոխանցում է ТАСС-ը։

Երկրի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ ղեկավարությունում կան շատ ազնիվ ու պարկեշտ մարդիկ, որոնց վրա էլ հույսը է դնելու Ռուսաստանի Դաշնությունը:

«Ինչ վերաբերում է իմ ամերիկացի գործընկերոջ հայտարարություններին, ի՞նչ կպատասխանեի նրան: Ես կասեի նրան. «Առողջ եղեք»: Ես նրան առողջություն եմ մաղթում», – ասել է Ռուսաստանի ղեկավարը` նշելով, որ դա ասել է «առանց հեգնանքի, առանց կատակների»:

Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին միայն Վաշինգտոնի պայմաններով, մինչդեռ Ռուսաստանը կաշխատի միայն իր համար բարենպաստ պայմաններով:

Առնչվող հրապարակումը

Բայդենը Պուտինին մարդասպան է համարում 

Դիտվել է 22440անգամ
Վերջին լուրեր