Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Մարտ / 2021 : 18-39

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանում ընտրություններ անցկացնելու որոշումը

Մոսկվան Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը դիտարկում է ինքնիշխան պետության ներքին գործ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: «ԱԳՆ-ն նման որոշումները չի մեկնաբանում, քանի որ դրանք դիտարկում է որպես ինքնիշխան պետությունների ներքին գործ»,- հայտնել են արտաքին քաղաքականության գերատեսչությունից՝ պատասխանելով Փաշինյանի որոշումը մեկնաբանելու խնդրանքին:Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունների անցկացման մասին Փաշինյանը հայտնել էր այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո:
Դիտվել է 18390անգամ
Վերջին լուրեր