Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Մարտ / 2021 : 10-48

Սոֆյա Հովսեփյանը՝ լրագրողի և նախարարի միջև սրճարանում տեղի ունեցածի մասին

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադարձել է լրագրող Փայլակ Ֆահրադյանի և ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի միջև սրճարանում երեկ՝ մարտի 18-ին  տեղի ունեցած միջադեպին։ 

Նա մասնավորապես գրել է․

«Չէ, գիտեք ո՞րն է ցնորվելունը, այն որ բռնության դեմ պայքարողներից շատերը արդարացնում են բռնությունը:

Չեմ արդարացնում, ոչ լրագրողին ոչ առավել ևս բռնություն կիրառողին, բայց կա պարզ հաղորդակցման կանոններ, որոնք պարտավոր ենք տիրապետել, եթե մասնավորապես հանրության շահեր ենք ներկայացնում:

Ի՞նչ վարքագիծ ենք տարածում.

Երբ հարց տան և սրտով չլինի, ապա խփե՞լ:

Եթե պետք է հրապարակավ դառնա և արդարացում ակնկալվի անձնական կյանքի «խնդիրները», ապա դա կարող էր արվել հենց տեղում, լրագրողի հետ քննարկման ժամանակ:

Կամ լավ տարբերակ է առաջարկել միանալ ճաշի սեղանին, որն էլ միանգամից վստահ եմ կփոխեր ցանկացած մարդու նախատրամադրվածություն: Կամ առաջարկվեր առանձին քննարկում ճաշից հետո: Կամ ի՞նչ ասել է անձնականը բերել աշխատանքային դաշտ, այո մարդ եք և մարդ ենք բոլորս, թե լրագրող, թե նախարար, թե ոսկերիչ և թե պատգամավոր, բայց մարդ ենք նաև, որ թելադրում ենք բարքեր, ապրելակերպ ուստի պետք է հավասարակշիռ լինենք:

 

Կենսափորձի պակասի մասին է շատ խոսում սա: Կենսափորձի պակաս, որը անդրադառնում է մի ողջ հանրության ապրելակերպի վրա:

Փոխեք ձեր տրամադրությունները, քանի որ խաղաղությամբ ավելի առաջ կգնաք, քան ագրեսիայով: Ջրին որքան ուժեղ հարվածես, այնքան ուժգին է հարվածելու դեմքիդ: Ի՞նչ է լինելու հիմա. լրագրողական ողջ համայնքը, անկախ նրանից համակրում է իր գործընկերոջը, թե ոչ, սկսելու է հետապնդել նախարարին և ի՞ նչ, ամեն օր ականատես ենք լինելու ծեծկռտուքի։
Աստված էլ վթարից ազատի ու խաղաղություն բոլորի ընտանիքներում:

Մեկ էլ «Կրում եմ պատասխանատվություն» եզրույթը պարզաբանել է պետք, թե ի՞նչ ասել է դա, ի՞նչ պատասխանատվություն եք կրում, ոչ թե իրավական դաշտում այլ հասարակական և ի՞նչ պատասխանատվություն եք կրել մինչ օրս»:

Դիտվել է 16300անգամ
Վերջին լուրեր