19 / Մարտ / 2021 : 13-36

«Մենք նման տեղեկություն չունենք»․նախարարությունը՝ Հակոբ Արշակյանի պաշտոնանկ արվելու լուրերի մասին

 ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շարունակում է իր բնականոն աշխատանքը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մովսիսյանը։

Նշենք, որ այսօր մամուլում և սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ Հակոբ Արշակյանը պաշտոնանկ կարվի լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ միջադեպից հետո։

«Մենք նման տեղեկություն չունենք»,–ասաց  Մովսիսյանը։

Հիշեցնենք` երեկ լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:

Լրագրողի  խոսքով` դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Լրագրողը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում:

Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանը  հարվածել է լրագրողին , ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։

Հավելենք, որ երեկ երեկոյան Հակոբ Արշակյանը ներողություն խնդրեց միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, որոնց հանգիստն իմ արարքով խաթարել է։ Արշակյանը գրառման վերջում նշել էր, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ։

Դիտվել է 7654անգամ
Վերջին լուրեր