Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Մարտ / 2021 : 14-39

Վրաստանում պատվաստումից հետո կոմայի մեջ ընկած բուժքույրը մահացավ

Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում Astrazeneca պատվաստանյութով նախօրեին պատվաստվելուց հետո կոմայի մեջ ընկած 27-ամյա բուժքույրն այսօր Թբիլիսիում մահացավ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Թբիլիսի տեղափոխվելուց հետո բուժքրոջ սիրտը մեկ անգամ կանգ էր առել, այդ ժամանակ բժիշկներին հաջողվել էր նրան փրկել, սակայն Առաջին համալսարանական հիվանդանոցի ղեկավար Լևան Ռատիանին հայտարարել էր, որ վիճակը ծայրահեղ է, և սրտի կանգը կարող է կրկնվել:

Հիշեցնենք, որ Ախալցիխեում բուժքույրը պատվաստումից հետո կոմայի մեջ էր ընկել, ավելի ուշ տեղափոխվել մայրաքաղաք: Սա երկրում Քովիդ-19 դեմ պատվաստման շրջանակում առաջին  լուրջ  կողմնակի ազդեցությունն էր: Երկրում 2000-ից ավելի բուժաշխատող արդեն պատվաստվել է, մի մասի մոտ ջերմություն ու ընդհանուր թուլություն նկատվել է, մասնագետների խոսքով` անհանգստանալու առիթ չկա:

Վրաստանում պատվաստումը տարվում է  «Աստրազենեկա» պատվաստանյութով.  պետությունը գնել է 43.200 չափաբաժին, որը ծրագրում է իրացնել 2 շաբաթվա ընթացքում:

 

Առնչվող հրապարակումը Պատվաստվելուց հետո բուժքույրն Ախալցիխեում կոմայի մեջ է ընկել 

Դիտվել է 11399անգամ
Վերջին լուրեր