Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Մարտ / 2021 : 15-39

Գավառի բժշկական կենտրոնում 22-ամյա ծննդկանի նորածին տղան մահացել է

Ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում «Գավառ» բժշկական կենտրոնում նորածնի մահվան փաստով, հայտնում է Shamshyan.com-ը:

Մարտի 18-ին, ժամը 08։20-ի սահմաններում նշված ԲԿ-ում կեսարյան վիրահատության է ենթարկվել Գեղարքունիքի մարզի բնակչուհի՝ 22-ամյա Աննա Խ.-ն, որի ժամանակ տղա է լույս աշխարհ բերել։ Որոշ ժամանակ անց երեխան մահացել է, ու Գավառի բժշկական կենտրոնից երեկ՝ մարտի 18-ին ահազանգել են ոստիկանության Գավառի բաժին, որ երեխայի հարազատները վիճաբանում են։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլախովուրությամբ:

Դիտվել է 28448անգամ
Վերջին լուրեր