18 / Ապրիլ / 2020 : 21-12

Հայերը սկսել են գումարներ փոխանցել Ռուսաստանում գտնվող իրենց գումարներ փոխանցել  հարազատներին

 

Ռուսաստանում կորոնավիրուսային համավարակի տարածման ֆոնին արտերկրում ֆիզիկական անձանց, փոխանցվող գումարների կրճատում է գրանցվել, ընդ որում, դեպի Ռուսաստան փոխանցումների ծավալն աճել է:

Ինչպես հայտնում է «Իզվեստիա»-ն, վկայակոչելով դրամական փոխանցումների համակարգերից մեկի տվյալները, Հայաստանը, Ղազախստանի եւ Տաջիկստանի հետ միասին, այն երկրների շարքում է, որտեղից ֆիզիկական անձինք ամենաշատն են գումար փոխանցել Ռուսաստան:

Նշվում է, որ դեպի ՌԴ փոխանցումների աճը (մարտ ամսում 47 տոկոսով` հունվարի համեմատ) պայմանավորված է արտերկրից հարազատների կողմից Ռուսաստանում գտնվող իրենց ուսանող երեխաներին, թոշակառու ծնողներին ցուցաբերվող ֆինանսական օգնությամբ:

Ըստ այդ տվյալների` 2020 թվականի մարտին, հունվար ամսվա համեմատ, արտերկիր փոխանցվող տրանսֆերտների հոսքը նվազել է 11 տոկոսով, ինչը կապված է Ռուսաստանում բազմաթիվ միգրանտների կողմից իրենց աշխատանքը կորցնելու հետ:

Դրա հետ մեկտեղ Հայաստանը պահպանել է իր դիրքերն այն երկրների շարքում, ուր գարնան առաջին ամիսներին ամենաշատ գումարներն են փոխանցել Ռուսաստանից:

Դիտվել է 4264անգամ
Վերջին լուրեր