Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Մարտ / 2021 : 14-18

Եթե ժողովուրդը պիտի որոշի, որ ինձ գնդակահարելու ա, ես խոնարհ կանգնելու եմ գնդակահարության պատի տակ․ Փաշինյան

Եթե ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ: Որևէ մեկը չմտածի, թե ես կփախնեմ ժողովրդի կայացրած որևէ որոշումից: Այս մասին Արագածոտնում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որով վերջինս առաջարկել էր, որ Նիկոլ Փաշինյանը թեկուզ ժմանակավորապես, բայց հեռանա Հայաստանից:

«Եվ դուք ունեք այդ իրավունքը: Եթե մեր ժողովուրդը որոշելու է, որ պետք է ինձ պատի տակ գնդակահարել, ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ: Փախնողները թող մտածեն փախնելու մասին»,-ասել է նա:

Դիտվել է 17193անգամ
Վերջին լուրեր