20 / Մարտ / 2021 : 17-25

«Մի բան կա, որի մեջ հնարավոր չէ մեզ մեղադրել. էդ դավաճանությունն է». Փաշինյան

«Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացն առաջին վայրկյանից մինչև հեղափոխությունը, չի արտահայտել մեր ժողովրդի ներքին ցանկությունները, մտածումները, ձգտումները: Էսօր ասում են՝ ինչո՞ւ 2018-ին էդ բանակցային բովանդակությունը չվերցրիք ու չտարաք առաջ: Մի պարզ պատճառով՝ 2018-ին էն բանակցային բովանդակությունը որ եղել է, եղել է Արցախը փուլային եղանակով Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ»,- Արագածոտնի մարզի Ուջան համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը:

«Կանգնել ենք ու մեր ժողովրդի ձգտումները պաշտպանել ենք մինչև ամենավերջին վայրկյանը: Մենք պատերազմը դադարեցրել ենք էն ժամանակ, երբ շարունակելն այլևս իմաստ չուներ: Մենք այլևս հեռանկար չտեսանք, և խնդիր էր դրված մեր 25-30 հազար զինվորների կյանքը փրկել, շրջափակման վտանգից ազատել»,- շարունակել է նա:

Փաշինյանի խոսքով՝ շատերն այսօր իրեն մեղադրում են դավաճանության մեջ. «Իսկ ինչո՞ւմ է արտահայտվել դավաճանությունը: Մենք կանգնել ենք էնքան ժամանակ, մինչև հնարավոր էր կանգնել ու մենք որոշում ենք կայացրել էն ժամանակ, երբ պետք էր կայացնել, հակառակը կլիներ ավելի մեծ աղետ... Մեզ շատ բաների մեջ կարելի է մեղադրել, բայց մի բան կա, որի մեջ հնարավոր չէ մեղադրել՝ էդ դավաճանությունն է»:

Դիտվել է 7450անգամ
Վերջին լուրեր