22 / Մարտ / 2021 : 09-03

Մարտի 22-ի աստղագուշակ

Խոյ. Հաջող օր է, շատ բան տրվում է հեշտությամբ, իսկ ձեր հաջողություններին կարելի է միայն նախանձել: Ինչ էլ որ տեղի ունենա, դուք միևնույն է, չեք կորցնում լավատեսությունն ու հավասարակշռությունը: Բարենպաստ օր է ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հանդիպելու համար:

Ցուլ. Ուշադիր եղեք հատկապես օրվա առաջին կեսին` դա այն ժամանակահատվածն է, երբ դուք ավելորդ բան շատ եք խոսելու: Դրա հետ մեկտեղ էլ ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր դուք չունեք: Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն, և ռիսկ կա մնալ առանց գումար:

Երկվորյակներ. Այսօր ձեր արժանիքները աննկատ չեն մնա: Հնարավոր են բավական գայթակղիչ առաջարկներ, այդ թվում և այնպիսիները, որոնք կստանաք ազդեցիկ մարդկանցից: Օրը խոստանում է հաջողություններ աշխատանքում, հավանական է շռայլ վարձատրություն` նախկինում արված ինչ-որ աշխատանքային սխրանքների դիմաց:

Խեցգետին. Դուք այսօր հիանալի կարգավորում եք բոլոր գործերը` հակառակ մանր դժվարություններին և թյուրիմածություններին: Պրոֆեսիոնալ ոլորտում ծագում են աննշան խնդիրներ, որոնք դուք արագ կարգավորում եք: Ճիշտ ժամանակին ընդունած խելամիտ որոշումը կարող է ձեզ օգնել խուսափել բարդություններից,

Առյուծ. Այսօր դուք կհայտնվեք ուշադրության կենտրոնում և դրանից մեծ հաճույք կստանաք: Օրվա ընթացքում ձեր հասցեին կհնչեն բազմաթիվ հաճոյախոսություններ, ընդ որում` միանգամայն անկեղծ: Ժամանակ գտեք ընտանիքի անդամների հետ շփումների, ազգակցական կապերն ամրապնդելու համար:

Կույս. Այսօր դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, միայն օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ:  Սակայն, պետք չէ հուսահատվել դրանից:  Շնորհիվ ձեր եռանդի և նպատակամղվածության, դուք հարթում եք բոլոր այն գործերը, որոնք շատերի ատամների բանը չեն:

 

Կշեռք. Օրը բավական անհարթ է, և պահերով դժվարություններ կծագեն: Պետք է հետևողականություն և համառություն դրսևորեք` հենց այդ հատկությունները ձեզ այսօր կօգնեն հասնել հաջողության: Հնարավոր են աշխատավայրում լուրջ տարաձայնությունները, աշխատակիցների և ղեկավարության հետ վեճերը:

Կարիճ. Օրվա առաջին կեսին կարելի է պրոֆեսիոնալ և ֆինանսկաան խնդիրներ լուծել: Այս նշանի որոշ ներկայացուցիչներ վերանայելով իրենց վարքագիծը, կփոխեն ապագայի վերաբերյալ իրենց պլանները: Հնարավոր է ռոմանտիկ կապ, որը ձեզ բավականություն կպատճառի:

Աղեղնավոր. Այսօր հատկապես ողջունվում են հասարակական գործունեությամբ զբաղվելը և բարեգործական նախագծերում ներգրավվելը:  Օրվա երկրորդ կեսին կարող են մանր տհաճություններ ծագել, նաև չեն բացառվում տհաճ լուրերը: Սակայն, երեկոյան դուք կկարողանանք հարազատների, ընկերների և ինչու չէ նաև սիրելու մարդու ընկերակցությամբ մոռացության տալ բոլոր խնդիրները:

Այծեղջյուր.  Այսօր ձեզ առաջին հերթին համբերություն է պետք, քանի որ օրը լի է հույսերով ու պլաններով, սակայն մինչև դրանց իրականացումը դուք ստիպված կլինեք որոշ դժվարություններ հաղթահարել: Բայց, ընդհանուր առմամբ օրը բարենպաստ կլինի:

Ջրհոս. Այսօր բազմաթիվ հետաքրքիր գործնական առաջարկություններ կլինեն, սակայն դուք պետք է հիշեք, որ նոր ոլորտում հաջողության հասնել կարելի է միայն որոշ ժամանակ անց:  Այսօր միգուցե վեճեր ծագեն ամենամտերիմ մարդկանց հետ, բայց փորձեք համբերատարությամբ հարթել դրանք:

Ձկներ. Լավ օր է թատրոն կամ համերգ այցելելու համար: Օրը հարմար է նաև ազգականներին, հատկապես` տարեցներին այցելելու և նրանց հետ անկեղծ ու մտերմիկ շփումներ ունենալու համար: Աշխատեք ասյօր ձեզ տրամադրել միայն հաճելի զգացումներին ու մտերիմներին:

Դիտվել է 24064անգամ
Վերջին լուրեր