Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Մարտ / 2021 : 10-14

Լավրովը հայտնել դոլարից հեռանալու անհրաժեշտության մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ է նվազեցնել երկրի կախվածությունը Արևմուտքի կողմից վերահսկվող միջազգային վճարային համակարգերից: Այս մասին նա ասել է չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:

«Պետք է հեռանանք Արևմուտքի կողմից վերահսկվող միջազգային վճարային համակարգերի օգտագործումից: Անհրաժեշտ է նվազեցնել պատժամիջոցների ռիսկերը`ամրապնդելով սեփական տեխնոլոգիական անկախությունն ու անցնելով հաշվարկների ազգային արժույթով և դոլարին այլընտրանք հանդիսացող միջազգային արժույթներով»,-ասել է նա:

Լավրովը նշել է, որ «կյանքը մեզ ստիպում է կառուցել մեր գիծը տնտեսական և սոցիալական զարգացման մեջ այնպես, որ կախված չլինենք մեր արևմտյան գործընկերների քմահաճույքներից»: Նրա խոսքով՝ նրանք նպատակադրված են պահպանել իրենց գերակայությունը՝ այլ երկրների զարգացումը զսպելու հաշվին։

Դիտվել է 38735անգամ
Վերջին լուրեր