Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Մարտ / 2021 : 12-09

Որևէ իրավական կազուս չկա, Օնիկ Գասպարյանը ազատված է ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից․ Բադասյան

 

Որևէ իրավական կազուս չկա, Օնիկ Գասպարյանը ազատված է ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից, իսկ Արտակ Դավթյանը նշանակված է համապատասխան պաշտոնում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախարարը խորհուրդ տվեց սահմանադրական անվտանգության շրջանակներում վերլուծել, թե ինչ է նշանակում «իրավունքի ուժով ուժի մեջ մտած որոշում»։

«Վարչապետի հայտարարությունը ընդամենը արձանագրում է, նա ոչ մի լրացուցիչ գործողություն չի անում։ Սահմանադրությունը նշում է, որ երբ համապատասխան առաջարկ է ներկայացվում, այնուհետև այդ առաջարկը գիտեք, որ առարկություններով նախագահի կողմից վերադարձվել է և վարչապետի կողմից չի ընդունվել։ Ընդ որում՝ առաջարկին կցվում է նախագահի հրամանագրի նախագիծը։ Հաջորդ դրույթը ասում է, որ եթե նախագահը չի դիմում ՍԴ կամ չի ստորագրում հրամանագիրը, ապա այն իրավունքի ուժով մտնում է ուժի մեջ։ Օրենսդրական կարգավորման համաձայն՝ վարչապետը պետք է հայտարարություն տարածեր»,-նշում է Բադասյանը։

Նախարարը նշում է, որ գործադիրը իրավունք չունի չիրականացնել այն, ինչ նախատեսված է Սահմանադրությամբ։

Դիտվել է 12672անգամ
Վերջին լուրեր