Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Մարտ / 2021 : 10-58

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այցելել է Աֆղանստան

Նախարարի` Աֆղանստան այցը նախապես ծրագրված չէր, որի պատճառով էլ դիվանագիտական ​​շրջանակներն այն «անակնկալ» համարեցին:

Այս պահին Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերը հետհաշվարկ են անում, այսպես ասած, Աֆղանստանը լքելու համար, որովհետև ըստ համաձայնագրի` տարածաշրջանից ԱՄՆ զորքերը պետք է դուրս գան մինչև մայիսի 1-ը: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները` հղում անելով ԱՄՆ ՊՆ-ին:

Նախարարը հանդիպել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ, որի համար, ինչպես հաղորդում են տեղական աղբյուրները, զորքերի դուրսբերուման որոշումն անակնկալ է եղել: Հատկանշական է, որ հանդիպումը կայացեկ է շատ կարճ, Բայդենի ՝ զորքերի հետկանչի մասին հայտարարությունից հետո:

«Անցյալ շաբաթ ուղիղ եթերում Բայդենը «շատ դժվար» պատասխանեց այն հարցին, թե հնարավո՞ր է դուրս գալ Աֆղանստանից մինչև մայիսի 1-ը: Այս քայլը հենց Բայդենի պատասխանն էր հարցին»- գրում է «Հյուրիեթը»:

Դիտվել է 17625անգամ
Վերջին լուրեր