23 / Մարտ / 2021 : 15-31

«Գերեվարված և զոհված զինծառայողների ընտանիքները հիմնականում չեն մեղադրում Նիկոլ Փաշինյանին»․ նոր պատգամավոր  Էմմա Պալյան

Իմ շրջապատում շատ կան գերեվարված և զոհված զինծառայողների ընտանիքներ, բոլորիս շրջապատում երևի կան, նրանց մեջ, հավատացեք, հիմնականում չեն մեղադրում Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ հասկանում են, թե ինչ է կատարվել: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր Էմմա Պալյանը:

Հարցին, թե ինչ է կատարվել, նա պատասխանեց. «Այդ երկար տարիներ տևած թալանի հետևանքով մենք չունեինք զինված բանակ, այն ամենը, որի մասին պատերազմից հետո խոսվել է»,-ասաց նա:

Դիտվել է 21674անգամ
Վերջին լուրեր