Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Մարտ / 2021 : 12-21

Վրաստանի ու Ռուսաստանի սահմանին բեռնատարներից մեկի թուրք վարորդը սպանել է հայ վարորդին

Վրաց-ռուսական սահմանին բեռնատար մեքենաների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է «360» հեռուստաալիքը, այս մասին գրում է Armeniasputnik.am-ը։

Նախնական տեղեկություններով՝ բախումն առաջացել է չեզոք գոտում՝ ռազմավարական ճանապարհի սահմանային անցումի մոտ։ Հաղորդվում է, որ վիճող կողմերը Ռուսաստանից կամ Վրաստանից չեն։

Հեռուստաալիքը հայտնում է, որ վրացի քննիչները դեպքի վայր են մեկնել: Վրաստանի ՆԳՆ-ն դեռ մեկնաբանություններ չի արել։

Ընդգծվում է, որ սահմանային անցակետն առայժմ փակ է ձնահոսքի վտանգի պատճառով: Դա էլ հանգեցրել է այնտեղ մի քանի հարյուր բեռնատարների կուտակմանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ծեծկռտուքի արդյունքում բեռնատարների վարորդներից մեկը` ենթադրաբար թուրքական ծագում ունեցող, սպանել է հայ վարորդին։

Դիտվել է 38129անգամ
Վերջին լուրեր