24 / Մարտ / 2021 : 13-16

Վերադարձ ԲՀԿ ցուցակ ընդամենը պատգամավոր դառնալու համար, ես երբեք նման անպատվություն ինձ թույլ չեմ տա. Գեւորգ Պետրոսյան

 

Եթե Գեւորգ Պետրոսյանը ԲՀԿ-ից առաջարկություն ստանա ընտրություններին մասնակցել ԲՀԿ-ի ցուցակով, կմերժի: «Եթե նման բան անեմ, դուք ինձ չեք հարգի, որ երեք ամիս առաջ դուրս եմ եկել ԲՀԿ-ից, հետո գնամ իրենց ցուցակով մասնակցեմ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հիշեցմանը, որ ինքն արդեն մեկ անգամ ԲՀԿ-ից դուրս է եկել ու վերադարձել է, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Այո, ես դուրս եմ եկել, բայց 5 տարի հետո հրավեր եմ ստացել: Հիմա ուրիշ իրավիճակ է: Վերադարձ ԲՀԿ ցուցակ ընդամենը պատգամավոր դառնալու համար, ես երբեք այդպիսի անպատվություն ինձ թույլ չեմ տա»:

Դիտվել է 21400անգամ
Վերջին լուրեր