Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Մարտ / 2021 : 15-35

Պուտինը կարող է ևս երկու անգամ առաջադրվել ՌԴ նախագահի պաշտոնում․  օրենքն ընդունվեց

ՌԴ Պետդուման ընդունեց օրենք, որը ընտրությունների և հանրաքվեների անցկացումը կարգավորող փաստաթղթերը համապատասխանեցնելու է Սահմանադրության փոփոխություններին:

Մասնավորապես, դա պետության ներկայիս ղեկավարին իրավունք է տալիս կրկին ստանալ նախագահական երկու ժամկետ: Նախաձեռնության հեղինակներն էին պատգամավորներ Պավել Կրաշենիննիկովը և Օլգա Սավաստյանովան, ինչպես նաև սենատոր Անդրեյ Կլիշասը: 

Օրենքը հստակեցնում է նաև դրույթները, որոնք վերաբերում են ավելի քան երկու ժամկետ պետության ղեկավար ընտրվելու արգելքին։ Այժմ այդ պաշտոնում անցկացրած ժամանակը հաշվի չի առնվում հիմնական օրենքում փոփոխությունների մեջ:

Դիտվել է 8738անգամ
Վերջին լուրեր