Հակոբ Արշակյանը ներողություն խնդրեց լրագրող Փայլակ Ֆահրադյանից

«Նախ ուզում եմ ասել, որ ձեզ շատ սիրում եմ»,-այսօր մարտի 24-ին, լրագրողների հետ ճեպացրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, անդրադառնալով՝ իր և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպին:
«Ես կատարված դեպքի հետ կապված ներողություն եմ խնդրել ականատեսը եղած քաղաքացիներից և աշխատակիցներից, հիմա նաև ուզում եմ ներողություն խնդրել մեր հանրությունից, ինչպես նաև լրագրողական հանրույթից և հենց Փայլակից»,-ասաց նախարարը:
Նա լրագրողներին ասաց, որ շատ է կարևորում վերջիններիս մասնագիտական գործունեությունը և հեռացավ՝ անպատասխան թողնելով դեպքին առնչվող մի շարք հարցեր: