24 / Մարտ / 2021 : 17-03

Թուրքական բանակի հետ գործ ունենք․ երկու բանակները միավորվում են․ ՊՆ նախարար

Թուրք-ադրբեջանական բանակի սպառնալիքը կանխելու համար հայկական բանակի կառուցվածքը, հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեցվեն ստեղծված սպառնալիքին: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Հարություն Բաբայանի՝ բանակում կատարվող ռեֆորմների մասին հարցին:

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հիշեցրեց, որ պատերազմի հետո ռազմաքաղաքական վիճակը տարածաշրջանում փոխվել է: «Մենք այսօր գործ ունենք թուրք-ադրբեջանական բանակի հետ, որը գնալով միաձուլվում է, և դե ֆակտո մենք ունենք գործ՝ թուրքական բանակի հետ: Բնական է՝ որպեսզի կանխենք այդ սպառնալիքը, մենք պետք է համապատասխանեցնենք մեր բանակի ստրուկտուրան, հայ-ռուսական հարաբերությունները այդ ստեղծված սպառնալիքին: Եվ այդ ռեֆորմներն ուղղված են դրան»,-ասաց նախարարը:

Դիտվել է 57073անգամ
Վերջին լուրեր