26 / Մարտ / 2021 : 10-12

Դարը փոխվել է, թուրքական ձեռագիրը մնացել է նույնը

«Երեկ լայն արձագանք էր ստացել «BBC»-ի թղթակից Ջոնա Ֆիշերի պատրաստած տեսանյութը, որտեղ վերջինս հետաքննում է արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում Արցախի բռնազավթած տարածքում հայկական եկեղեցու անհետացումը, ավելի ճիշտ՝ դրա հիմնահատակ ոչնչացումը: Խոսքը վերաբերում է 2017 թվականին Մեխակավանում օծված Սուրբ Աստվածածին եկեղեցուն։ Արցախի հոգեւոր-մշակութային եւ պատմամշակութային հուշարձանների ոչնչացումն ու վանդալիզմի այլ դրսեւորումներ արձանագրվել են պատերազմի օրերից սկսած, իսկ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո ավելի մեծ թափով եւ վայրագությամբ են իրականացվել։

Ի սկզբանե պարզ էր, թե ինչպիսի ճակատագիր է սպասվում այն ամենին, ինչ կհայտնվի թշնամու վերահսկողության տալ։ Այլ բան սպասելը պարզապես միամտություն կլիներ։ Այդպես է եղել դարեր շարունակ, ինչ թուրքը ոտք է դրել Հայկական լեռնաշխարհ՝ իր հետ բերելով ամեն տեսակի ավերածություն։ Միջազգային հանրություն ասված ամբողջությունը շարունակում է մնալ դիտորդի, իսկ լավագույն դեպքում՝ արձանագրողի կամ զուտ արձագանքողի դերում։ Այդքանը։ Արձանագրում ենք եւ անցնում «առաջ»։ Մարդկության դեմ գործած հանցագործությունների համար պատասխանատվություն չի հետեւում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 10556անգամ
Վերջին լուրեր