Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Մարտ / 2021 : 11-02

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում մարտի 26-ի դրությամբ

Մարտի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 188446 դեպք, որոնցից 170160-ն` առողջացած, 3434-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 828159 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5525 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1005 նոր դեպք: Ունենք 433 առողջացած և 18 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 876 է:

Առողջապահության նախարարություն

Դիտվել է 41219անգամ
Վերջին լուրեր