27 / Մարտ / 2021 : 10-06

Նա բոլոր ժամանակների լավագույն 3 վարչապետերից մեկն է... Արսեն Ջուլֆալակյանը՝ Իսրայելի գործող վարչապետի մասին

«Բոլոր առումներով ունիկալ երկիր է Իսրայելը։

Ըստ իս, Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուն այդ պետության բոլոր ժամանակների լավագույն 3 վարչապետերից մեկն է (իսրայելագետ չեմ և դատում եմ հիմնականում նրա արտաքին քաղաքականության նվաճումներով...)։
Մի քանի դրվագ նրա կենսագրությունից և հիմնական ձեռքբերումներից.

Ամենաերկար կառավարած վարչապետն է և առաջինը՝ ծնված անկախ Իսրայել պետությունում։

Մասնակցել է մի շարք ռազմական հատուկ գործողությունների և արաբա-իսրայելական 1973 թ. պատերազմին, միշտ աչքի ընկել մարտական գործողություններում։ Ունի մայորի կոչում

1996թ-ին ընտրվելով վարչապետ՝ դարձել է Իսրայելի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ վարչապետը։

Հետագայում աշխատել է նաև որպես արտաքին գործերի նախարար և ֆինանսների նախարար (արդյունքները բարձր են գնահատվել)։

 

Նրա օրոք

հարաբերություններ հաստատվեցին(հաշտության պայմանագրեր կնքվեցին) արաբական մի շարք պետությունների հետ՝ ԱՄԷ, Բահրեյն, Սուդան, Մարոկկո (մինչ այդ միայն Եգիպտոսն ու Հորդանանն էին նման քայլի գնացել...)։ Փաստորեն հնարավոր դարձավ հասնել լրջագույն պառակտման արաբական երկրների շարքերում։ Մի բան, որ գերխնդիր է այդ երկրի համար՝ անվտանգության առումով։

Չնայած միջազգային ճնշմանը՝շարունակվեցին պաղեստինյան գրավյալ տարածքներում իսրայելական բնակավայրերի կառուցումը

ԱՄՆ-ը ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և
Գոլանի բարձրունքներն Իսրայելի անբաժան մաս(Սիրայի միջազգայնորեն ճանաչված տարածք է...),

Իրանի հանդեպ կիրառվեցին աննախադեպ սանկցիաներ ԱՄՆ-ի կողմից,

Կովիդի դեմ պայքարում ամենաշատ և ամենաարագ պատվաստված երկիրն է դարձել։

Թվարկումն երկար կարելի է շարունակել...

Այնուամենայնիվ, այսքան նվաճումներից հետո ընդդիմության լուրջ ալիք կա երկրում, բավականին մեծ թվով մարդիկ դեմ են նրան։ Առաջին վարչապետն է, ով վարչապետության օրոք կանգնել է դատարանի առաջ։ Մեղադրվում է կոռուպցիայի, խարդախության և վստահության չարաշահման մեջ։

Այսպիսին է իսրայելական ժողովրդավարությունը...»։

Դիտվել է 27589անգամ
Վերջին լուրեր