Ազգային անվտանգության ծառայության տնօրենին կազատեն պաշտոնից. ով կլինի նոր տնօրենը

Քիչ առաջ ArmLur.am-ը հայտնել էր, որ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը դատական համակարգում աչքի է ընկել նիստեր չկայացնելով եւ առհասարակ աշխատանքի չներկայանալով:
Սակայն Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Սիմոնյանին պատահական չեն նշանակել Կոմիտեի նախագահի տեղակալ: Մեր հավաստի տեղեկություններով դատավոր Անդրանիկ Սիմոնյանին մի քանի օր անց նշանակելու են ԱԱԾ փոխտնօրեն, որից հետո էլ կնշանակեն ԱԱԾ տնօրեն, ինչպես եղավ Արգիշտի Քյարամյանի դեպքում:
Ասել է թե՝ նրան Կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելը այլ նպատակներ է հետապնդում:
շարունակությունը սկզբնաղբյուր կայքում