Թալանել են Բեյոնսեին

Անհայտ անձինք մեկ միլին դոլար արժողությամբ իրեր են գողացել Լոս Անջելեսի պահեստաշենքերից, որտեղ պահվել են երգչուհի Բեյսոնսեի իրերը, հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին։
Նշվում է, որ գողերին այս ամսվա ընթացքում, երկու անգամ հաջողվել է հասանելիություն ստանալ պահոցին և գողացել են Բեյոնսեի իրերը՝ թանկարժեք պայուսակներ ու զգեստներ։
Շենքը, որտեղ գտնվել է իրերը՝ վարձակալել է երգչուհու «Parkwood Entertainment» պրոդյուսերական ընկերությունը։
Ինչպես հայտնում է պորտալը, անհայտ գողերը եւս մի քանի պահոց են կոտրել ու իրեր գողացել, որոնք պատկանել են Բեյոնսեի ոճաբաններից մեկին։
Դեպքի հետաքննությամբ զբաղվում է Լոս Անջելեսի ոստիկանությունը։ Առայժմ ոստիկանները ոչ ոքի չեն ձերբակալել։