05 / Հունիս / 2020 : 16-04

Չի կարելի գումար տնտեսել` ծերերին վտանգելով. մի´ սպանեք նրանց

«Ծերունին զրկված է մարդկային ամենակարևոր իրավունքներից մեկից. Նրան դատում են ոչ հավասարները»:

Ի. Վ. Գյոթե

Մինչ Հայաստանում ոմանք խնդրում ու սպառնում են նմանվել, իրենց ձևակերպմամաբ, առաջադեմ Ամերիկային ու եվրոպական երկրներին, հիշյալ վայրերում տեղի են ունենում անմարդկայնության ու դաժանության սարսափելի ակտեր: Իհարկեք, ցանկացած երևույթ, որի կողքին դրվում է օրենքի ուժ հասկացությունը, դառնում է պետության զարգացման կռվաններից մեկը, բայց մենք նայում ենք իրերի խորքին, ոչ թե մակերեսին:

Պարզվում է` անցյալ ամսվա վերջին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում որոշել են վերացնել, այսպես կոչված, մեծահասակների մանկապարտեզները` Մեծահասակների համայնքային ծառայությունների կենտրոնները: Պատճառը ոչ ավել, ոչ պակաս ֆինանսականն է: Այսինքն` տեղում գումար են տնտեսում ո´չ միայն առևտրաշրջանառության, այլև` մեծահասակների անվտանգության հաշվին:

Այդ կենտրոններն սպասարկում են շուրջ 47 հազար խոցելի խմբի մարդկանց, որոնց համար այս պահին, երբ աշխարհում մոլեգնում է համավարակը, չկա ավելի ապահով վայր: Փակելով այդ կենտրոնները, Կալիֆորնիայի նահանգապետարանը փակում է տարեցների ապահովության հույսերը, որովհետև, երբ նրանց ընտանիքի անդամներն սկսեն աշխատանքի գնալ և պարբերաբար շփվել նրանց հետ, ինչ անխուսափելի է, հնարվոր է վարակեն նրանց կորոնավիրուսով, իսկ ինչպես գիտենք, այդ վիրուսն առավել ծանր տանում են մեծահասակները, մանավանդ նրանք, որոնք նաև առողջական խնդիրներ ունեն: Ո՞րն է այս որոշման պատճառը, ինչու՞ է ամբողջ աշխարհին մարդասիրության կոչեր անող և տարատեսակ կոնվենցիաներ հրամցնող երկիրը նման անմարդկային որոշում կայացնում` քաջ գիտակցելով, որ որոշման վավերացումից հետո, երբ տարեցները զրկվեն ապաստարաններից, կորոնավիրուսի զոհերի թիվը որոշակիորեն ավելանաալու են` վարակակիրները` նմանապես:

Դիմենք փաստերին: Կենտրոնների փակվելու դեպքում հազարավոր տարեց մարդիկ կամա-ակամա հայտնվելու են ծերանոցներում, որոնք, ըստ հաշվարկների, կազմում են Կալիֆորնիա նահանգի` վարակակիրների ամբողջ թվի մեկ երրորդ մասը: Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ-ում ծերանոցներն առհասարակ գերբռնված են լինում:

Եթե նախկինում այդ մեծահասակների խնամքով զբաղվողները տանը նրանց ապահովում էին սննդով, դեղորայքով ու այլ խնամքով, այսինքն` ստեղծում էին անվտանգության բոլոր նորմերը, ապա այսուհետ, ֆինասավորման դադարեցումից հետո, նաև դա է լուրջ խնդիր առաջացնելու, որովհետև պատշաճ միջավայրից դուրս գալով, ապահովությունից զրկվելով, մարդիկ հայտնվելու են արդեն հիշատակված գերբեռնված ծերանոցներում, իսկ թե այնտեղ ինչպիսին կլինի նրանց սնունդը, անկողինն ու հիգիենան, դեռևս պարզ չէ: Բացի այս ամենին, խիստ անտրամաբանական է նաև նահանգապետարանի` ֆինասավորումները դադարեցնելու մասով բերված պատճառաբանությունը, որովհետև, եթե նահագապետարանը մեկ հիվանդին հաշվով օրական դուրս է գրում 76 ամերիկյան դոլար, նահանգի Medi-Cal-ը փորձառու բուժքույրերին օրական վճարում է մոտ 220 ամերիկյան դոլար: Այսինքն` ֆինանսական մասով` նահանգապետարանի արդարացումներն ու պնդումները տրամաբանություն չունեն, ուստի` որոշման համար պետք է փնտրել այլ պատճառ, որն այս պահին չի հայտարարվում կամ թաքցվում է:

Եթե վերոբերյալ փաստերին հավելենք նաև այն, որ տեղական դատարաներն արդեն իսկ խախտումներ են արձանագրել այդ որոշման մեջ, ստիպված ենք մտածելու, որ որոշման պատճառը ոչ այնքան ֆինասականն է, որքան դեռևս անհայտ, դավադիր մի բան, որն առաջիկայում, վստահաբար, կբացահայտվի:

Մնում է` հուսանք, որ ԱՄՆ-ում նման հակամարդկային որոշում չի կայացվի, նահագապետարանը կվերանային իր դիրքորոշումը և հանդես կգա մարդկայնության տեսանկյունից: Կարևորելով ֆինանսը, նահանգը երկրորդում է մարդկային կյանքերը, բայց ու՞մ են պետք ամենամեծ դրամական միջոցները, երբ ծառի տերևի պես ընկնում են մարդիկ, վերջիվերջո այս աշարհն արժեվորվում է մարդկային կայնքերով, ոչ թե թղթադրամների կապոցներով կամ մետաղադրամների ձայներով, մենք մարդիկ ենք, նույնիսկ կենդանին գութ ունի:

Մի սպանեք ծերերին, գումարն այսօր կա, վաղը չի լինի, և հակառակը, իսկ մարդկային կյանքն անգնահատելի և անփոխարինելի է:

Մարդուն Աստված իր պատկերով է ստեղծել… Հույս ունենանք, որ տեղի հայ համայնքը կգործադրի իր բոլորը ջանքերը, այդ խայտառակ որոշումը չեռարկելու նպատակով:

Դիտվել է 9964անգամ
Վերջին լուրեր