Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Մարտ / 2020 : 18-08

Ամերիկաբնակ Մայք Սարյանը վիրուսի կանխարգելման միջոցներ է տրամադրել Հայաստանին

Ամերիկաբնակ Մայք Սարյանը վիրուսի կանխարգելման միջոցներ է տրամադրել Հայաստանին։
Մոտ մեկ ամիս է` մարդկությանն սպառնացող նոր համաճարակը փորձում է արմատներ գցել նաև մեզ մոտ, և մեր հայրենիքն զգում է իր զավակների աջակցության կարիքը: Բարեբախտաբար, մեր Հայաստանը երբեք չի զգացել շնորհակալ ու երախտագետ որդիների պակաս, որոնք, հարկ եղած դեպքում, ջանք չեն խնայել` օգնելու իրենց հայրենակիցներին:
 
Այդպիսի մի երախտագետ հայորդի է նաև ծնունդով Էջմիածնեցի, ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից Մայք Սարյանը, ով գործարար է և արդեն երկար ժամանակ աջակցում է անապահով ընտանիքներին` ամենատարբեր մոտեցումներով:
Բոլորովին վերջերս Մայքը, Լոս Անջելեսում բնակվող մեր մեկ այլ հայրենակցի` Կարեն Վարդանյանի առաջարկով Հայաստանի Հանրապետությանն է նվիրել մեկ միավոր X-Ray ռենտգեն սարք: Բացի այդ, Մայքը արդեն հասցրել է ԱՄՆ-ից Հայաստան ուղարկել վիրուսը կանխարգելելու համար հատուկ զգեստներ և 300 լիտր ախտահանող հեղուկ` Էջմիածին քաղաքին:
 
Մայքը կատարում է իր պարտքը` իր հայրենիքի ու հայրենակիցների հանդեպ: Լավ կլինի, որ նման քայլերը օրինակ լինեն նաև հայկական սփյուռքի մյուս ներկայացուցիչների համար, որոնց կարիքն այսօր Հայաստանն իրապես զգում է: Որևէ աղետ, բնածին կամ մարդածին, չի կարող հաղթել այն երկրին, որի տերերն անկեղծ սրտով ցանկանում են փրկել այն:
Հայաստանը կհաղթահարի։
Նյութի աղբյուր՝ Yelaket.am 
Դիտվել է 34586անգամ
Վերջին լուրեր