05 / Ապրիլ / 2020 : 11-55

Թրամփը հայտարարել է, որ կարող է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցը․ #Reuters
 

Շաբաթ ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթով աջակցել է կորոնավիրուսից նոր դեղամիջոցի թեստավորմանը, հաղորդում է Reuters-ը։

Խոսքը վերաբերում է հիդրոքսիքլորոխին դեղամիջոցին, որն օգտագործվում է մալարիայի բուժման դեպքում։ Ընդ որում՝ Եվրահանձնաժողովն արդեն հայտարարել է, որ կորոնավիրուսի բուժման համար հիդրոքսիքլորոխինի արդյունավետությունն ապացուցված չէ։

 
Նա հայտարարել է, որ կարող է իր վրա փորձարկել այն եւ կոչ արել մյուսներին նույն կերպ վարվել բժշկի կողմից հաստատում ստանալու դեպքում։

«Ես կարող եմ ընդունել այն։ Ես պետք է հարցնեմ այդ մասին իմ բժշկին, սակայն կարող եմ ընդունել դա»,-հայտարարել է Թրամփը։

Ընդ որում՝ Դոնալդ Թրամփը կրկին մտահոգություն է հայտնել, որ սոցիալական հեռավորության մեթոդով կորոնավիրուսի «բուժումն» ավելի վատ է, քան հենց այդ խնդիրը։

ԱՄՆ նախագահին երկու անգամ հետազոտել են նոր տիպի կորոնավիրուս հայտնաբերելու համար, եւ երկու դեպքում էլ թեստերի արդյունքները բացասական են եղել։ 

Դիտվել է 14316անգամ
Վերջին լուրեր