22 / Փետրվար / 2020 : 15-45

«Medifield» ամսագիրը այսուհետ կարող եք գտնել ՀՀ Առողջապահության նախարարության Հանրապետական գիտաբժշկական գրադարանում

 

Հաշվի առնելով «Medifield» ամսագրի առաջին համարի վերաբերյալ հնչած բոլոր արձագանքներն, ու ըստ այդմ, հանրության կողմից մեզ ներկայացված պահանջարկը՝ ավելի լայն լսարան ընդգրկելու առումով, ուզում ենք տեղեկացնել, որ այսուհետ «Medifield» ամսագիրը կարող եք գտնել ՀՀ Առողջապահության նախարարության Հանրապետական գիտաբժշկական գրադարանում, որտեղ ամբարվում է բժշկության բոլոր բնագավառներին առնչվող ողջ գրականությունը: Գրադարանը սպասարկում է հենց բժշկության հանրությանը և առողջապահական համակարգին:

Սիրելի՛ բժիշկներ, առողջապահությամբ հետաքրքրվող հայրենակիցներ, վստահ կարող ենք ասել, որ մեր սկսած գործի հաղթարշավը սկսված է. այն է՝ նպաստել բժիշկների փորձի փոխանակմանը, հանրայնացնել բժշկության ոլորտի գիտական նվաճումներն ու հիվանդությունների բուժման նորանոր մոտեցումներն ու եղանակները, պրակտիկ բժշկությանն առնչվող տարբեր հիմնախնդիրների բարձրաձայնումը :
Սակայն, ամենագլխավոր կիզակետում ԱՄՆ-ի և Հայաստանի այն լավագույն մասնագետներն ու բուժաշխատողներն են լինելու, ովքեր իրենց անձնազոհ ու անձնվեր աշխատանքով բժշկում են մարդկանց՝ փրկելով բազմաթիվ կյանքեր:

Դիտվել է 12219անգամ
Վերջին լուրեր