18 / Մայիս / 2020 : 12-42

Գրին քարտ ստանալու հայտերի թիվը կտրուկ նվազել է

 

ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունում (USCIS) գրին քարտերի հայտերի թիվը կորոնավիրուսի համավարակի ֆոնին կտրուկ նվազել է՝ սպառնալիքի տակ դնելով դաշնային գործակալության վճարունակությունը։ Այս մասին հայտնում է NYT-ը։

Ծառայությունը հայտարարել է, որ ամռանը կարող է սպառել իր ֆինանսական միջոցները, քանի որ համավարակի հետևանքով զգալիորեն ավելի քիչ մարդ է դիմել վիզաների և այլ արտոնությունների համար:

Ըստ գործակալության ներկայացուցչի՝ ընթացիկ ֆինանսական տարվա վերջին հասույթը կարող է նվազել ավելի քան 60 տոկոսով, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին:

Դիտվել է 18209անգամ
Վերջին լուրեր