27 / Մարտ / 2021 : 15-33

Թալանել են Բեյոնսեին

Անհայտ անձինք մեկ միլին  դոլար արժողությամբ  իրեր են գողացել Լոս Անջելեսի պահեստաշենքերից, որտեղ պահվել են երգչուհի Բեյսոնսեի իրերը, հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին։

Նշվում է, որ գողերին այս ամսվա ընթացքում, երկու անգամ հաջողվել է հասանելիություն  ստանալ պահոցին և գողացել են Բեյոնսեի իրերը՝ թանկարժեք պայուսակներ ու զգեստներ։

Շենքը, որտեղ գտնվել է իրերը՝  վարձակալել է երգչուհու «Parkwood Entertainment» պրոդյուսերական ընկերությունը։ 

Ինչպես հայտնում է պորտալը, անհայտ գողերը եւս մի քանի պահոց են կոտրել ու իրեր գողացել, որոնք պատկանել են Բեյոնսեի ոճաբաններից մեկին։

Դեպքի  հետաքննությամբ զբաղվում է Լոս Անջելեսի ոստիկանությունը։ Առայժմ ոստիկանները ոչ ոքի չեն ձերբակալել։

Դիտվել է 8394անգամ
Վերջին լուրեր