27 / Մարտ / 2021 : 19-30

Netflix-ը գնել է հայազգի պրոդյուսերի «Արծաթե չմուշկներ» ֆիլմը ցուցադրելու իրավունքները

Netflix-ը գնել է ռեժիսոր Միխայիլ Լոքշինի «Արծաթե չմուշկներ» ֆիլմը ցուցադրելու իրավունքները: Այս մասին հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Ռաֆայել Մինասբեկյանը, հայտնում է kinometro.ru-ն:

Ֆիլմը կթողարկվի Netflix Originals ապրանքանիշի ներքո, այսինքն՝ ֆիլմը կթարգմանվի աշխարհի մի քանի տասնյակ լեզուներով:
Ինչպես նշում է աղբյուրը, նախկինում Netflix-ն այս ապրանքանիշի ներքո թողարկում էր միայն այնպիսի հեռուստասերիալներ, ինչպիսիք են «Ավելի լավ, քան մարդիկ» և «Համաճարակ», ինչպես նաև Wizart անիմացիոն ստուդիայի «Հենզել, Գրետել և Մոգության գործակալությունը» լիամետրաժ մուլտֆիլմերը: Գործարքի արժեքը հայտնի չէ։
Դիտվել է 11351անգամ
Վերջին լուրեր