27 / Մարտ / 2021 : 19-44

 Սերժ Սարգսյանի դերում Սերգեյ Շակուրովն է. հայկական նոր ֆիլմը շուտով էկրաններին կհայտնվի (տեսանյութ)

Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմում, որն էկրան կբարձրանա ապրիլի 16-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դերը մարմնավորել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Շակուրովը։ Ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում։ 

Ֆիլմը պատմում է վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների՝ «թավշյա հեղափոխության» և 2020թ. արցախյան պատերազմի մասին։ Հետևաբար կինոնկարն անդրադառնում է և՛ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, և՛ այդ նույն «թավշյա հեղափոխության» հետևանքով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանին։

 

Դիտվել է 60872անգամ
Վերջին լուրեր