Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Մարտ / 2021 : 10-06

Անհետ կորած զինծառայողի կինը 2.5-ամյա դստեր հետ տունը կորցնելու եզրին է կանգնած. բանկերը պահանջում են վճարում կատարել, գումար չունեն

Հոկտեմբերի 21-ից անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի կինը՝ 24-ամյա Մարիամ Բալեյանը, 2.5-ամյա դստեր հետ տունը կորցնելու եզրին են կանգնած: Բանկերը պահանջում են վճարել 2018 թվականին հիփոթեկով ձեռք բերված բնակարանի վարկը:

Ընտանիքը վարկեր ունի «Ադրշինբանկում» և ՎՏԲ-ում: Չնայած զորամասից թուղթ են ներկայացրել, բայց չվճարած ամիսների գումարին տոկոսներ են ավելանում։

Երիտասարդ կինը «Փաստինֆո»-ին պատմել է, որ ամուսնու աշխատավարձից զրկվել են, պետությունից աջակցություն եղել է մեկ անգամ՝ երեխայի համար:

Թեև կառավարությունը հայտարարում է, թե զոհված, անհետ կորած, վիրավորված քաղաքացիների վարկերը ներվում են, փոխհատուցումներ են տրվում, բայց բազմաթիվ ահազանգեր են ստանցվում, որ վարկերը չեն ներվում։ Մարիամը ևս շարունակ նամակներ է ստանում, որով պահանջում են վճարել վարկերը։

Դիտվել է 39060անգամ
Վերջին լուրեր