29 / Մարտ / 2021 : 14-52

էսքան ժամանակ միտինգ չկար, ինչի՞ ռազմագերի չեք վերադարձրել․ Գևորգ Պետրոսյան


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է. «Գերիների հարցը շատ նուրբ ու հանգիստ աշխատանք է պահանջում». Դուք հասկանո՞ւմ եք այս մարդու անհոգ վերաբերմունքը: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Արա, բա որ քո տղեն գերի ըլներ, դու տենց կխոսայի՞ր: Դա հո կեսարյան վիրահատություն չի՞, որ նուրբ աշխատանք պահանջի:

Էդ մարդկանց ծնողների համար ամեն րոպեն թանկ է: Հենց դռան բռնակը շարժվում է, էդ մարդիկ վեր են թռչում, սպասում են իրենց երեխեքին, իսկ դու նստել ես կառավարության շենքում, սրան-նրան հանձնարարություն ես տալիս, մի հատ էլ ձեր անգործությունն արդարացնում եք, թե նուրբ աշխատանք է պահանջում:

Իրենք մեղադրում էին, որ միտինգների պատճառով գերիների հարցը չի լուծվում: Էսքան ժամանակ միտինգ չկար, ինչի՞ ռազմագերի չեք վերադարձրել»,-ասաց Պետրոսյանը:

Դիտվել է 9113անգամ
Վերջին լուրեր