Սղնախ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
 
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Վերջինս, նախնական տվյալներով ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է:
ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները, որոնումները կշարունակեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
Այսպես, որոնումների ընթացքում, մինչ այսօր հայտնաբերվել է 1524 աճյուն:


 
                 
                 
                 
                 
                 
                 
                
 
            