29 / Մարտ / 2021 : 16-22

Սղնախ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Այս  մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Վերջինս, նախնական տվյալներով ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է:

ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները, որոնումները կշարունակեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Այսպես, որոնումների ընթացքում, մինչ այսօր հայտնաբերվել է 1524 աճյուն:

Դիտվել է 13305անգամ
Վերջին լուրեր