Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Մարտ / 2021 : 10-45

Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն իրականացվում են  ռազմական գործողություններին մասնակցած ուղեկցորդի մասնակցությամբ

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինվորականների ու պահեստազորայինների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի(Ֆիզուլի) շրջաններում՝ 2 ջոկատով: Այս մասին yelaket.am-ը տեղեկացավ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նշենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում, գյուղական ու քաղաքային համայնքներում, դիրքային, լեռնային ու անտառային հատվածներում, Արցախի փրկարարները սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր, բոլոր ուղղություններում իրականացրել են փրկարար-որոնողական աշխատանքներ:

Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն:

Այժմ որոնումներն իրականացվում են ըստ անհրաժեշտության, պարտադիր տարածքին ծանոթ կամ ռազմական գործողություններին մասնակցած ուղեկցորդի մասնակցությամբ:

Դիտվել է 15627անգամ
Վերջին լուրեր