30 / Մարտ / 2021 : 12-29

Մանրամասներ Արկադի Տեր-Թադեւոսյանի առողջական վիճակից

ArmLur.am-ը քիչ առաջ զրուցել է Շուշիի ազատագրման ռազմական օպերացիայի հրամանատար Արկադի Տեր- Թադեւոսյանի՝ Կոմանդոսի մտերիմ ընկերոջ՝ գնդապետ Արա Մուրադյանի հետ: Մենք փորձել ենք պարզել, թե Կոմանդոսի առողջական վիճակն այս պահին ինչպիսինն է: Մեր զրուցակիցը հայտնեց, որ այս պահին էլ Տեր-Թադեւոսյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, բայց առողջական վիճակն արդեն լավ է:

Արա Մուրադյանը նշեց նաեւ, որ Կոմանդոսը չի ցանկանում իր առողջական վիճակի մասին մանրամասն տեղեկություններ տրամադրվի, քանի որ այն անձնական է ու պետք չէ ինչ-որ անձնական տեղեկություններ հրապարակել:

«Կարեւորը պետք է ասել, որ Կոմանդոսը լավ է, մարդ է հիմա, կարող է առողջական խնդիր ունենալ, դրել ինչ ասես տարածում են, ամեն մեկը իր ձեւով ինչ ցանկացավ մեկնաբանեց, հայտարարեց: Ամեն մեկն էլ իր ժամանակին առողջական խնդիրներ ունենում է, հիմա դնենք ինչ մտածում ենք, գրե՞նք ու տարածե՞նք, հետո՞: Խնդրում եմ մի անհանգստացրեք իրեն, ինքը չի ցանկանում էդ մասին շատ խոսել, կարեւորը հիմա լավ է»,-մեզ հետ զրույցում հայտարարեց Կոմանդոսի ընկերը:

Կարդացեք նաև Արկադի Տեր-Թադևոսյանը ծանր վիճակում տեղափոխվել է «էրեբունի» ԲԿ 

Դիտվել է 38412անգամ
Վերջին լուրեր